Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, մինչեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելը, կմեկնի Նախիջեւան։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Aksam թերթը։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հոկտեմբերի 2-3-ը Նախիջեւանում կայանալիք թյուրքական երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ անձամբ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի հետ վերջին արձանագրությունների մասին տեղեկություններ կհայտնի։ Գյուլը կհայտնի, որ Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի համար կարեւոր նշանակություն ունի, նշում է թուրքական պարբերականը: