Անգլիայի արեւելքում գտնվող Նորֆլոք կոմսության Բրեքլենդի շրջանային խորհրդի ծառայողները պարտավոր են նշել այն ժամանակահատվածը, երբ դուրս են գալիս ծխելու եւ վերադառնում աշխատասենյակ:

Ընդ որում, պաշտոնյաները չեն վարձատրվելու այն ժամանակահատվածի համար, որը ծախսում են ոչ իրենց աշխատանքային սեղանի մոտ, այլ` փողոցում: Մեծ Բրիտանիայում արգելված է ծխել բոլոր այն շենքերում, որտեղ մարդիկ են աշխատում:

Այդ քայլի կողմնակիցների խոսքով, այդ կարգը կոչված է հավասար վիճակի մեջ դնել ծխողներին ու չծխողներին, քանի որ շրջանային խորհրդի չծխող ծառայողները  դուրս չեն գալիս ծխախոտային ընդմիջումների, եւ, հետեւաբար, ավելի շատ են աշխատում:

Սակայն այս նախաձեռնությանը դեմ են արտահայտվում ծխողները: Նրանք պնդում են, որ կարճատեւ ընդմիջման իրավունք ունի յուրաքանչյուրը: