Արաբական «Ռաքիա» ընկերությունը նախատեսում է վաճառել Փոթիի նավահանգիստը։ Այդ մասին հաղորդում է վրացական bizzone.info կայքը՝ հղում անելով արաբական «Զեվիա» հրատարակչությանը։ «Ռաքիա» ընկերության դիտորդական խորհրդի նախագահ Հաաթեր Մասադին ասել է, որ ընկերությունը մտադիր է նավահանգստի բաժնետոմսերը միջազգային բորսաներ հանել։

«Մենք մտադիր ենք նավահանգստից դուրս գալ 2011 թ.։ Դա մեզ համար ռազմավարական ակտիվներ են։ Եթե կարելի է նավահանգստի վաճառքից գումարներ ստանալ, ինչո՞ւ մենք չպետք է դա անենք»,- հայտարարել է Մասադին։

Հիշեցնենք, որ «Ռակիին ինվեսթմենթ» ընկերությանը նավահանգստի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (51 տոկոս) փոխանցվել է 2008 թ.՝ 49 տարի կառավարման իրավունքով։