Հայաստանի ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 16 շահումով խաղի եւ 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 21 շահումով խաղի եւ 4 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչել:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից  NEWS.am-ը հայտնում է, որ ընթացիկ տարվա տաս ամիսների տվյալներով, շահումով խաղի, խաղատան եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք` համապատասխանաբար 12 մլն 400 հազար, 15 մլն 900 հազար եւ 700 հազար դրամի չափով:

Նույն ժամանակահատվածում 20 շահումով խաղի, 3 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, 22 շահումով խաղի, 5 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

2010-ի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ի ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 685 մլն դրամի չափով պետական տուրք, որից 360 մլն դրամը` շահումով խաղերի, 225 մլն դրամը` խաղատների, 100 մլն դրամը վիճակախաղերի գծով:

2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ, ՀՀ տարածքում ուժի մեջ են 92 շահումով խաղի, 11 խաղատան եւ 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: