Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ հունվարի 16–ին, ցուցմունք տալուց հրաժարվեց քրեական գործով վկա ճանաչվա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Թելման Մխիթարյանը։ Թելման Մխիթարյանն իր նախաքննական ցուցմունքում ասել էր, որ տեսել է՝ ինչպես են գործով չորս ամբաստանյալները թեւանցուկ տանում Հայկազ Բարսեղյանին, սակայն, այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ։ Դատարանը որոշում  կայացրեց հրապարակել կուրստանի նախաքննական ցուցմունքը, որտեղ գործով վկան հստակ ասել է, որ տեսել է՝ ինչպես Հայկազ Բարսեղյանը չէր քայլում, իսկ քրեական գործով ամբաստանյալները նրան թեւանցուկ տանում են (ֆոտոռեպորտաժ

«Հայկազ Բարսեղյանը չէր քայլում, նրան թեւանցուկ տանում էին Գնել Թևոսյանն ու Վաչե Սահակյանը,  իսկ Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանն էլ գնում էին նրանց հետեւից: Հայկազ Բարսեղյանի գլխարկն էլ ընկած էր աչքերին»,–նախաքննական ցուցմունքում ասել է նա:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: