Հայաստանի Կենտրոնական բանկը գրանցել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ երկրորդ տեղաբաշխման բաժնետոմսերի ազդագիրը։ Կիրականացվի 1.5 մլրդ դրամի (մոտ 4,2 մլն դոլար) 1.4 մլն հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխում` յուրաքանչյուրը 1110 դրամ (3 դոլար) արժեքով:
Տեղաբաշխման շուկա ստեղծող է հանդիսանալու «Արմսվիսբանկը»: Տեղաբաշխման ազդագիրը կարելի է ձեռք բերել «Արցախ ՀԷԿ»-ի եւ «Արմսվիսբանկի» գրասենյակներում, ինչպես նաեւ www.artsakhhpp.com եւ www.armswissbank.am ինտերնետային կայքերից:
«Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը իրականացվել է 2009թ. գարնանը: Թողարկման 3,45 մլրդ դրամ (մոտ 9,5 մլկ դոլար) ընդհանուր ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն դրամը (2,5 մլն դոլար):
«Արցախ ՀԷԿ» ընկերությունը Լեռնային Ղարաբաղում շահագործում է Սարսանգի եւ Թրղե հիդրոկայանները։ Բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով նախատեսվում է կառուցել եւս 3 կայաններ՝ «Թրղե 2», «Մադաղիս 1» եւ «Մադաղիս 2»: Այս կայանների կառուցումը հնարավորություն կտա 100 տոկոսով ապահովել Լեռնային Ղարաբաղի էներգամատակարարումը:




























