Կենտրոնական Ասիա-Կովկաս ինստիտուտը եւ Ջեյմսթաունի հիմնադրամը Կարնեգիի միջազգային հիմնադրամում (Վաշինգտոն) համաժողով են կազմակերպել «Գործընկերության մակարդակը» անունով, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Համաժողովին մասնակցելու են Գլեն Հովարդը` Ջեյմսթաունից, Ադրբեջանի նաագահին առընթեր ռազմավարական հետազոտոթյունների կենտրոնի տնօրեն Էլհան Նուրիեւը, Ջեյմսթաունի հիմնադրամի աշխատակիցներ Վլադիմիր Սոքորը, Կենտրոնական Ասիա-Կովկաս ինստիտուտի նախագահ Ֆրեդերիկ Սթարտ, պետքարտուղարության ներկաայցուցիչ Ռիչարդ Մորնինգսթարն ու Զբիգնեւ Բժեզինսկին:
Համաժողովի մասնակիցները արծարծելու են Ադրբեջանի արտաքին քաղաքականության, խոշոր տերությունների քաղաքականության հարցերը, ԱՄՆ-Ադրբեջան երկխոսության առավելություններն ու թերությունները:





























