Կառավարությունն այսօր` նոյեմբերի 4-ին հաստատեց գյուղի եւ գյուղատնտեսության կայուն զարգացման ծրագիրը։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ սա շատ հաջողված փաստաթուղթ է, թեեւ դեռ կատարելագործման կարիք ունի։ Նրա խոսքով՝ գյուղը դիտարկվում է համալիր տեսանկյունից, որի կենսագործունեության վրա, բացի գյուղատնտեսությունից, ազդում են նաեւ գործունեության այլ տեսակներ։
Նշենք, որ ագրոպարենային համակարգը, 2004-2008 թթ. ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի 25.3, այդ թվում գյուղատնտեսությունը՝ 18.8 տոկոսը: Ներկայումս գյուղատնտեսության համախառն արտադրանքի բացարձակ գերակշռող մասը (ավելի քան 98 տոկոսը) ապահովվում է մասնավոր հատվածի՝ 340 հազար գյուղացիական տնտեսությունների կողմից:
Ներկայացրած ծրագիրը կարեւորել է գյուղում տնտեսվարման բազմաձեւության եւ կամավորության սկզբունքով կոոպերացիայի զարգացման անհրաժեշտությունը:





























