Motor1 պորտալի տրամադության տակ են հայտնվել Volvo-ի խորհրդավոր նախատիպի լրտեսական լուսանկարներ: Ենթադրվում է, որ XC90 քրոսովերի հիմքով թեստային «ջորին» շվեդական մակնիշի ապագա պիկապ է, որը կմրցակցի, օրինակ, պատրաստվեղ Mercedes-Benz X-Class-ի հետ, փոխանցում է Motor-ը: 

Այն, որ XC90-ի թափքի տակ նոր մոդելի  ագրեգատներն են քողարկված, վկայում է անվային երկարացված բազան: Լուսանկարների հեղինակների խոսքով՝ ավտոմեքենայի հետեւի առանցքը սովորական XC90-ի համեմատությամբ 20-25 սմ-ով հետ է տեղաշարժվել:

Այսպիսով, նախատիպի բազան հավասար է մոտ 3,2 մետրի, որը համապատասխանում է մյուս ավտոարտադրողների պիկապների չափերին: Պիկապի հնարավոր մշակման մասին է վկայում նաեւ տանիքի հետեւի մասում մետաղական կառուցվածքը: Առայժմ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում: