Ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինը եւ հայտնի թոփ մոդել Նաոմի Քեմփբելն կամուսնանան 2010 թվականի դեկտեմբերի 7-ին:

Ամուսնության արարողությունը կկայանա Եգիպտոսում` Լուքսորում գտնվող հին եգիպտական տաճարում: Ամենահայտնի զույգի հարսանիքին  հրավիրված են հոլիվուդյան աստղեր եւ ռուսական վերնախավը:

Մեղրամիսը նորապսակները կանցկացնեն հենց այնտեղ եւ կիջեւանեն Եգիպտոսի ամենանորաձեւ հյուրանոցներից մեկում`«Օլդ Վինթեր Պալասում»: Նշենք, որ Նաոմի Քեմփբելն արդեն 40 տարեկան է, իսկ իր ընտրյալը` 47:

Նաոմիի եւ Վլադիսլավի հարսանիքը պետք է կայանար օգոստոսին, սակայն միլիարդատերը խնդիրներ ուներ ամուսնալուծության հետ կապված: Նրա կինը` Եկատերինան, չէր ուզում հենց այնպես ազատ թողներ իր ամուսնուն, որի հետ ապրել էր 20 տարի եւ ամուսնացել16 տարեկանում: Նրանք ունեն մեկ դուստր: Եկատերինան բնակվում է Լոնդոնում, իսկ Նաոմին Ռուսաստան է եկել իր սիրեցյալին մոտ լինելու համար: