«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում վճարել է 495,4 մլն դրամ եկամտահարկ, 112 մլն դրամ շահութահարկ, 47,2 մլն դրամ ոչ ռեզիդենտի շահութահարկ, 1646,6 մլն դրամ ավելացված արժեքի հարկ։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, ընթացիկ ժամանակահատվածում կենսաթոշակային ֆոնդ կատարված փոխանցումները կազմել են 821,7 մլն դրամ, գույքահարկ՝ 1,8 մլն դրամ, բնության պահպանման համար վճարումները՝ 1,3 մլն դրամ։

2010 թվականի 9 ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղիները» Հայաստանի բյուջե է վճարել 3126 մլն դրամ: