Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոսովոյում ավելացրել է թուրքական շունչը,  մասնակցել է մզկիթի,  «Թուրքական տուն» մշակութային կենտրոնի  եւ թուրք գործարարների կառուցած սրտաբանական հիվանդանոցի բացմանը։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Էրդողանը սրտաբանական հիվանդանոցի բացման ժամանակ գրկել եւ սիրել է այցելուներից մեկի երեխային, ում անունը եւս Թայիփ էր։

Կոսովոյում Էրդողանն արժանացել է Պրիշտինայի համալսարանի պատվո դոկտորի կոչման եւ ստացել պետական ամենաբարձր՝ «Կոսովոյի անկախության ոսկե մեդալ»-ը։