Շրի Լանկայում ձերբակալվել է աստղաբանը, որը սխալ կանխատեսում է արել մինչեւ հունվարի վերջ նախագահ Մայթրիփալ Սիրիսենայի մահվան մասին, հաղորդում է BBC–ն։
Վիջիթհա Ռոհանա Վիջեմունին սոցցանցերում տեսանյութ էր տարածել, որում կանխատեսում էր, թե Շրի Լանկայի նախագահը կյանքից կհեռանա մինչեւ հունվարի 27–ը՝ դժբախտ պատահարի կամ հիվանդության հետեւանքով։ Աստղագուշակի կողմից այժմ թարմացված վարկածով, Շրի Լանկայի նախագահը պետք է մահանա արդեն մինչեւ հոկտեմբեր։ Աստղագուշակի համառությունը կասկածելի էր թվացել չինովնիկներին՝ նրան կասկածել էին հեղաշրջում կամ նախագահի վրա մահափորձ կազմակերպելու համար եւ դիմել էին ոստիկանություն։
Մինչեւ աստղաբան դառնալը Վիջեմունին հասցրել է ծառայել ռազմական նավատորմում, մասնակցել Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդիի դեմ մահափորձի ու դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման, ապա զբաղվել քաղաքականությամբ ու առաջադրվել Շրի Լանկայի խորհրդարան։




























