135 տարի առաջ Հարավային Դուբլինում ծնվեց Ջեյմս Ջոյսը։ Եւ նույն օրը 95 տարի առաջ հրատարակվեց «Ուլիսեսը»՝ գրողի գլխավոր վեպը, որը փոխեց համաշխարհային գրականությունը, հավերժ փառք է բերել հեղինակին, փոխել է Միացյալ Նահանգներում վերաբերմունքը խոսքի ազատության նկատմամբ եւ հարստացրել Իռլանիայի զբոսաշրջության ոլորտը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

   Ջոյսը մոդեռնիստական գրականության հիմնադիրն է, թեեւ «Ուլիսեսի» մասին տարածված անեկդոտային կարծիք կա, որ դա բոլոր ժամանակների լավագույն վեպն է, որը ոչ ոք մինչև վերջ չի կարդացել:

 «Ուլիսեսի» բոլոր գործողությունները ծավալվում են մեկ օրում՝ 1904 թվականի  հունիսի 16-ին՝ Իռլանդիայի ազգային Բլումի տոնի օրը: Դա պատմություն է մի մարդու մասին՝ Լեոպոլդ Բլումի, որի հետ նրա տոնի օրը ծանոթանում է Սթիվեն Դեդալը, ով համարվում է Ջոյսի նախատիպը:

1926 թվականին վեպը արգելվել է անգլիալեզու բոլոր երկրներում և որակվել պոռնկագրություն: Միացյալ Նահանգներում արգելքը հանվել է 1936 թվականին, իսկ վերջին պետությունը, որ հանել է արգելքը, Ջոյսի հայրենիք Իռլանդիան է (1960-ականներին): Ջոյսն ապրել է շատ աղքատ, իսկ Դուբլինն ու Իռլանդիան, որ այսօր Ջոյսով փող են աշխատում այնպես, ինչպես Լիվերպուլը՝ «Բիթլզով», եղել են Ջոյսի բոլոր ստեղծագործությունների առարկան: Իռլանդիայի ազգային գրադարանը Ջոյսի 20-էջանոց ձեռագրի համար վերջերս վճարել է 1.5 միլիոն ֆունտ ստեռլինգ:

«Ուլիսեսը» աշխարհում թարգմանվել է 20 լեզուներով, և հայերենը 21-րդն է: Հայերեն «Ուլիսեսը» թարգմանել է Սամվել Մկրտչյանը, որը թարգմանության վրա աշխատել է ուղիղ երկու տարի. մեկուկես տարի վեպի, եւ վեց ամիս՝ ծանոթագրությունների: Ռուսերեն թարգմանությունն, ի դեպ, եւ տեւել է 8 տարի: