Uber ընկերությունը, որը տաքսի կանչելու նույնանուն հավելված ունի, հայտնել է, որ դադարեցնում է իր ծառայությունները Թայվանի տարածքում՝ հսկայական տուգանքներից խուսափելու համար, հայտնում է «Սինհուան»։
Թայվանի տրանսպորտային վարչությունը ընկերությանը խախտումների համար 11 տուգանք է նշանակել՝ 7․4 մլն դոլար ընդհանուր գումարով։
Անցած տարի Թայվանում փոխվել է գերարագ մայրուղիների մասին օրենքը, հիմա օրինախախտներն ապօրինի ծառայություններ մատուցելու համար տուգանվելու են 25 մլն թայվանյան դոլարով։ Uber–ի վարորդներին կարող են տուգանել ու զրկել վարորդական իրավունքից։
Uber -ը հայտնել է , որ լսել է թայվանյան իշխանությունների դիտողությունները սակայն համարում է , որ իշխանությունները «ավելի են հեռանում նորարարությունների ներդրումից ու 21-ր դարի տրանսպորտային քաղաքականության համար հիմք ստեղծելուց» ։



























