N զորամասի պարենային ծառայության պահեստի պետի պաշտոնակատար Լեւոն Գրիգորյանը դատապարտվել է 20 օրվա ազատազրկման զորամասից շուրջ 50 հազար դրամի մթերք գողանալու համար:

Ըստ մեղադրական եզրակացության` Գրիգորյանը շահադիտական դրդումներից ելնելով,ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու դիտավորությամբ յուրացման եղանակով հափշտակել է սննդամթերք եւ տեղափոխել իր բնակարան: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանում հայտնի է դարձել, որ Գրիգորյանը գողացել է շուրջ 10 կգ խոզի միս, 6 կգ տավարի միս եւ 7 կգ հավի ազդրամիս: Այնուհետեւ նշված սննդամթերքը նա տեղափոխել է իր բնակարան:

Լեւոն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 20 օրյա կալանքի եւ տուգանքի` նվազագույն աշխատավարձի ութսունինապատիկի չափով: Դատարանը, սակայն, կիրառել է Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածն ու նշանակված կալանքի ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառել եւ սահմանել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: