Հաքերները ջարդել են միջազգային ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր կառուցներից մեկի՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության ցանցը։
Նրանք համակարգիչներում ծառայողական տեղեկություն են փնտրել «փողերի լվացման, հարկերից խուսափելու եւ կոռուպցիայի» մասին։
Այս մասին հայտնել է բրիտանական ВВС բրիտանական ռադիոկայանը։ Բայց թե ի՞նչ է հաջողվել գտնել հաքերներին, դեռեւս հայտնի չէ, հայտնել է ռադիոկայանը։
Organization for Economic Co-operation and Development, (OECD)-ը զարգացած երկրների միջազգային տնտեսական կազմակերպություն է։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Փարիզում։





























