«Ծառուկյան» դաշինքին Տիգրան Ուրիխանյանի միավորման որոշումը պետք է կայացնի Գագիկ Ծառուկյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական յուրաքանչյուր միավոր իր դիրքորոշումը հայտնելու իրավունք ունի: «Ես մեկնաբանելու բան չունեմ: Ինքը մամուլի ասուլիսի ժամանակ իր հայտարարության մեջ ամեն ինչ ասել է»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին՝ ինքը ողջունո՞ւմ է Ուրիխանյանի որոշումը, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց. «Ես ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ: Բնականաբար, որոշումը պետք է ընդունի մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ ինքը եւ իր «Ալյանս» կուսակցությունը մտադիր են խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում:




























