Չեխական Skoda ընկերությունը ներկայացրել է Octavia–ի երբեւէ ամենահզոր մոդելը՝ RS 245, որի առաջին հանրային ցուցադրությունը կկայանա մարտին՝ Ժնեւի ավտոսրահում, հաղորդում է Motor–ը։
Նոր Skoda Octavia RS 245 մոդելը հագեցած է 2 լիտրանոց եւ 245 ձիաուժով տուրբոշարժիչով, թափքը՝ լիֆթբեք կամ ունիվերսալ, ինչի դեպքում 100 կմ/ժ արագությանը մեքենան հասնում է համապատասխանաբար 6,6 եւ 6,7 վայրկյանում։ Էլեկտրոնիկայով թույլատրելի առավելագույն արագությունը250 կմ/ժ է։ Ռուսաստանի համարSkoda Octavia RS մոդելը կստանա 240 ձիաուժ հզորությամբ շարժիչ։






























