Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Կարինե Մինասյանն ազատվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնից: Նախագահի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է նշանակվել Ահարոն Չիլինգարյանը' մինչեւ 2012 թվականի օգոստոսի 4-ը պաշտոնավարման ժամկետով:

Իսկ մինչ այդ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ահարոն Չիլինգարյանն ազատվել էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել Կարինե Մինասյանը։