Վարչապետը էներգետիկ ենթակառուցվածքների նոր փոխնախարար է նշանակել:

Կարեն Կարապետյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Հայկ Հմայակի Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ։

Նշենք, որ Հարությունյանը մինչ այս զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում ներդրումային ծրագրերի եւ կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետի պաշտոնը: