Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում իրավիճակը, երբ իր ընտանիքը չի լինի իշխանության գլուխ, քանի որ երկիրը պատկանում է սիրիացիներին, այլ ոչ թե իր ընտանիքին, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։
«Իհարկե, երկիրն իմ ընտանիքին չի պատկանում։ Սիրիան պատկանում է սիրիացիներին, եւ ամեն սիրիացի իրավունք ունի զբաղեցնել նախագահի պաշտոնը»,– ասել է Բաշար Ասադը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարող է արդյոք նա պատկերացնել, որ իր ընտանիքի անդամները Սիրիայում չեն ղեկավարի իշխանությունը։
Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի ՌՕՈՒ եւ ՀՕՊ հրամանատար բրիգադային գեներալ Հաֆեզ Ասադի որդին է։ Հաֆեզ Ասադը 1970-ին դարձել էր Սիրիայի նախագահ։ Նրան մահից հետո փոխարինել էր Բաշար Ասադը։




























