Բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստները արգելափակել են ռադիոակտիվ թափոններով բեռնված գնացքի ուղին, որը Ֆրանսիայից Գերմանիա էր ընթանում:

Rosbalt-ի տեղեկացմամբ,  Greenpeace-ի ակտիվիստները Կան քաղաքի մոտակայքում ձեռնաշղթաներով իրենց կապել են երկաթուղու գծերին, եւ կանգնեցրել 123 տոննա ռադիոակտիվ թափոններով բերնված գնացքը: Ավելի ուշ ակտիվիստները հեռացվել են դեպքի վայրից, իսկ գնացքը շարունակել է ուղին:

Greenpeace-ի անդամները խոստացել են, որ գնացքի վերջին կանգառում մեծ բողոքի ակցիա են անցկացնելու 30000 ակտիվիստի մասնակցությամբ: