ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորապես վշտացած է Պաղեստինի տարածքներում Իրսայելի նոր բնակավայրերը օրինականացնող որոշումից, որ կայացրել է երկրի խորհրդարանը։

«Այս օրենքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ հեռուն  գնացող հետեւանքներ է ունենալու Իսրայելի համար», – ասված է հայտարարության մեջ։ Գուտերեշը համարում է, որ այս օրենքը յուրահատուկ «անձեռնմխելիություն» է շնորհում Արեւմյան ափին պաղեստինցիների եւ մասնավոր սեփականություն հանդիսացող հողերում շինություններ կառուցողների համար։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը կրկին հայտարարել է, որ կողմերը պետք է խուսափեն ցանկացած քայլերից, որոնք վտանգում են երկու պետությունների ստեղծման մասին որոշման կայացումը։