«Հելսինկյան նախաձեռնություն 92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի հայտարարությունը Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու կապակցությամբ։
«Հելսինկյան նախաձեռնություն 92» կոմիտեն լրջորեն մտահոգված է Բելառուսում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման եւ Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ։
«Ադրբեջանի ուղարկած հարցման փաստն իրենով եւ Բելառուսի ու Ադրբեջանի հետագա գործողությունները մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարում են ու ԵԱՀԿ հիմքերի անտեսում, որի անդամները պարտավոր են պահպանել իրենց ստանձնած պարտավորությունները։ Բելառուսի եւ Ադրբեջանի վարքը Լապշինի կալանքի հարցում անհամատեղելի է ԵԱՀԿ կանոնադրությանը, դրա անպատժելիությունը Եվրոպայի առաջատար միջկառավարական ինստիտուտի կողմից ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային իրավունքի տապալում եւ բռնություն միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ։ Լապշինի հարցում ԵԱՀԿ բացարձակ անգործունակությունը հարվածի տակ է դնում նաեւ այդ միջազգային միջկառավարական կազմակերպության շրջանակում ղարաբաղյան հակամարտության շուրջ ամբողջ բանակցային գործընթացը։ Ադրբեջանի Հանրապետությունն իր գործողություններով հերթական անգամ ապացուցեց ակնհայտը՝ ազատասեր, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համատեղ տնօրինության անհնարինությունը։
Այդ կապակցությամբ «Հելսինկյան նախաձեռնություն 92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն դիմում է բոլոր միջազգային միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններին, բոլոր իրավապաշտպաններին, մարդասիրական կամքով բոլոր մարդկանց՝ կոչ անելով իրենց բողոքի ձայնը բարձրացնել Ադրբեջանի եւ Բելառուսի գործողությունների դեմ եւ անել հնարավոր ամեն բան Ալեքսանդր Լապշինին ազատելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։




























