Կառավարությունը հնարավորություն չունի ազդել արտասահմանում այլ անձանց անտրամաբանական արարքների վրա։ Այս մասին փետրվարի 8-ին ԱԺ–ում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին։

«Ալեքսանդր Լապշինի շուրջ իրավիճակը բացարձակապես անտրամաբանական էր։ Դժվար է կանխատեսել առանձին անձանց եւ անգամ երկրների անտրամաբանական պահվածքը։

Իհարկե, մենք քննարկումներ ենք տանում պաշտպանության եր ԱԳ նախարարների հետ։ Ինչ–որ բան ԱԳ նախարարն ասում է, իսկ մնացածը թողեք մեր մեջ մնա»,– ասաց վարչապետը։