Բելառուսի գլխավոր դատախազությունը փետրվարի 8-ին տարածած հայտարարության մեջ փորձել է բացատրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցում  իր գործողություններն ու դրանց օրինականություն հաղորդել։

ԲԵԼՏԱ- ի փոխանցմամբ՝Գլխավոր դատախազությունում նշել են, որ արտահանձնման նպատակով հետախուզման մեջ գտնվելու կապակցությամբ՝ 2016-ի դեկտեմբերի 15-ին Մինսկի տարածքում ադրբեջանական կողմի հարցումով ձերբակալվել է Ալեքսանդր Լապշինը։ «Քրեական պատասխանատվության կանչելու նպատակով նրա արտահանձնման մասին խնդրանքը ստացվել է սահմանված ժամկետում, կազմվել է իրավական օգնության ու քաղաքացիական, ընտանեկան ու քրեական գործերով իրավական հարաբերությունների մասին 2002 թ հոկտեմբերի 7-ին ընդունված հռչակագրի պահանջների համաձայն ու պարունակում է ադրբեջանական կողմի երաշխիքները ՝ Բելառուսի Քրեակատարողական օրենսգրքի 475 հոդվածով նախատեսված քրեական հետապնդման սահմաններին հետեւելու մասին։ Ալեքսանդր Լապշինի արարքները, որոնց համար նրան մեղադրում են Ադրբեջանում ՔՕ 281․2, 318․2 հոդվածներով,   պատժելի են նաեւ Բելառուսի քրեական օրենսդրությամբ ու համապատասխանում է ՔՕ 3-րդ մասի 361 ու 3-րդ մասի 371 հոդվածներով։ Լապշինին բելառուսական ու ադրբեջանական օրեսնդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները չեն սպառվել, նա Բեառուսի քաղաքացի չէ։ Այդ կապակցությամբ Բելառուսի Գլխավոր դատախազությունը, առաջնորդվելով Բելառուսի ՔՕ 494 ,495 հոդվածներով ու Հռչակագրի 66 ու 67 հոդվածներով, որոշում է կայացրել նրան Ադրբեջան արտահանձնելու մասին՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Գործող օրենսդրության պահանջների համաձայն՝ հարցման հասցեատեր կողմին չի վերաբերում արտահանձնվող անձի մեղքի ապացուցվածության ստուգումը»,- նշել են Գլխավոր դատախազությունում։ Իրեն արտահանձնելու մասին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի ՝ 2017-ի հունվարի 17-ին կայացրած որոշման մասին  Լապշինի բողոքը Մինսկի քաղաքային դատարանի հունվարի 26-ի որոշումով չի բավարարվել։ Գերագույն դատարանը փետրվարի 7-ին քննել է Լապշինի ու նրա պաշտպանների բողոքը՝ Գլխավոր դատախազության որոշմանը նրանց անհամաձայնության մասին։ Քննարկման արդյունքում բողոքները չեն բավարարվել, իսկ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին գլխավոր դատախազի տեղակալի որոշումը օրինական է ճանաչվել։ Արտահանձնման մասին որոշումը փետրվարի 7-ին ուժի մեջ է մտել։ Դատարանի տվյալ որոշմանը Լապշինը ծանոթացել է սահմանված կարգով։ Նաեւ նշում են, որ ոչ Ռուսաստանը, ոչ Իսրայելը, որոնց քաղաքացին է հանդիսանում Ալեքսանդր Լապշինը, նրա արտահանձնման մասին խնդրանքով բելառուսական կողմին չեն դիմել։