Չնաստանի հարավ–արեւմտյան Յունան նահանգի գյուղերից մեկը ենթարվեկ է վայրի փղերի հարձակման, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Նշվում է, որ 14 քաղցած վայրի ասիական փիղ ներխուժել է Մանդաո գյուղ սնունդ հայթայթելու համար։ Բարեբախտաբար, տեղացիների շրջանում տուժածներ չկան։ Փղերի «արշավանքի» վայր են ուղարկվել համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները՝ մարդկանց տարհանելու համար։
Ձմռանը քաղցած փղերը բավական հաճախ են ներխուժում գյուղեր։ 2011-15 թվականներին փղերի «արշավանքների» հետեւանքով զոհվել է 18 մարդ, 27–ը վիրավորվել են, հասցվել է 14 միլիոն դոլարի վնաս։




























