Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU) երկրի կառավարությանը կոչ է արել դատապարտել Բելառուսի կողմից Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը:
«Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն Ավստրալիայի կառավարությանը, ինչպես նաեւ երկրի մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների հարցերով զբաղվող բոլոր կազմակերպություններին կոչ է անում միջազգային մակարդակով միանալ ադրբեջանական բռնապետության աղաղակող ակտին»,- հայտարարել է ANC-AU-ի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը միջազգային օրենսդրության խախտմամբ ձերբակալվել է եւ Բելառուսից Ադրբեջանին արտահանձնվել:




























