Հայտնի բրիտանական ВВС հեռուստառադիոընկերության լրագրողները նոյեմբերի 6-ին շարունակել են իրենց 48-ժամյա գործադուլը` ի նշան բողոքի կենսաթոշակային հիմնադրամի նոր համակարգերի ձեւավորման:

Աշխատակիցների խոսքերով, գործադուլը, որը սկսել է ուրբաթ օրը կեսգիշերին, տալիս է շոշափելի արդյունքներ:

Բողոքի ակցիային մասնակցում են ընկերության ավելի քան 4000 հազար աշխատակիցներ:

Այսպիսով նրանք իրենց դժգոհությունն են հայտնում ղեկավարության` կենսաթոշակային հիմնադրամի նոր համակարգերի ձեւավորման վերաբերյալ ունեցած դիրքորոշման դեմ: Սա նախատեսած երկու ակցիաներից առաջինն է: Երկրորդը կանցկացվի նոյեմբերի 15-16-ին:

Գործադուլը դեռեւս պետք է անցկացվեր հոկտեմբերին, սակայն կողմերը նորից բանակցություններ սկսեցին, ինչի պատճառով գործադուլ անելու ծրագրերը վերանայվել էին: