Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։

«Նախարարները քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը եւ կառավարության ու ընդդիմության միջեւ արդյունավետ բանակցային գործընթացին աջակցելու հարցերը»,– հայտնել են ԱԳՆ–ից։