Իրանի արեւմուտքում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ, տուժել է 100 մարդ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լուրեստան նահանգի Բուրուջեդ քաղաքից 60 կմ հեռավորության վրա: ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդման համաձայն, երկրաշարժի օջախը գտնվում է 24,4 կմ խորության վրա, հաղորդում է ՌԲԿ-ն:
Տարերային աղետի պատճառով վնասվել են Դորդուն քաղաքի մի քանի շենքեր: Հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ: Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, նրանք վախենում են ստորգետնյա հարվածների կրկնությունից:
Նշենք, որ Իրանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում եւ երկրաշարժներն այստեղ տեղի են ունենում պարբերաբար:





























