Ամերիկացի, բրիտանացի եւ ֆրանսիացի գիտնականները 4 ցամաքած լիճ են հայտնաբերել Անտարկտիդայի ընդերքում։ Դա հաջողվել է անել CryoSat-2 արբանյակների օգնությամբ, հաղորդում է The Cryosphere–ը։

Չորացած լճերը հայտնաբերվել են Անտարկտիդայի արեւմուտքում գտնվող Թուեյթս սառցադաշտի տակ։ Դրանց ընդհանուր մակերեսը կազմում է 700 քառակուսի կիլոմետր։ Լճերը ցամաքել են 2013–14 թվականներին, ջուրը լցվել է համաշխարհային օվկիանոս։  Քաղցրահամ լճերի ցամաքումը, որոնց ջրերրը խառնվում են օվկիանոսային աղի ջրերի հետ, ըստ գիտնականների հանգեցնում է Անտարկտիայի սառցե շետի ոչնչացմանը, ինչը, իր հերթին, բերում է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձացմանը։