Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուքը վստահ է, որ Բրիտանիային հրաշալի ապագա կունենա՝ չնայած բրեքսիթին։ Այս մասին Քուքը հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ընթացքում, փոխանցում է BBC–ն։
Նրա խոսքով Apple–ում հավատում են, որ Միացյալ Թագավորության գործերը լավ են լինելու։ Նա նշել է,որ Բրիտանիան կհաղթահարի խոչընդոտները։ Քուքը նաև հայտնել է, որ Apple–ը մտադիր է Լոնդոնում շտաբ բնակարան բացել։



























