Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների ոտնահարումների ոլորտում 2 ռեկորդակիրների միջեւ գործարք էր։ Այս մասին փետրվարի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ գործարքը ոչ մի իրավական գնահատականների չի դիմանում։ Ուրիշ բանի մասին չենք էլ կարող մտածել, եթե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է վերահսկել դատական գործընթացը։  Հայաստանը պետք է միջազգային ատյաններին հասցնի պարզ մի միտք. մարդու հիմնարար իրավունքներն անձեռնմխելի են։ Անգամ հակամարտությունների պայմաններում մարդիկ տեղաշարժի, տեղեկություն ստանալու եւ հաղորդակցման իրավունք ունի։ Հակառակ դեպքում, օրինակ, ստիպված են Ուկրաինային արտահանձնել Ղրիմ այցելած տասնյակ հազարավոր ռուսաստանցիների։

«Հատկանշական է, որ Ադրբեջանը թիրախավորում է միայն նրանց, որոնց ոչ ոք չի կարող պաշտպանել։ Ադրբեջանի իշխանությունները չեն մտածում, որ կարելի է դիմել ֆրանսուա Օլանդին եւ պահանջել իրենց հանձնել ԱԺ պատգամավոր Ռենե Ռուկեին, որն այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Միակ բանը, ինչ նրանք կարող են անել, նրան Ադրբեջան չթողնելն է։ Ուստի Հայաստանը պետք է միջազգային ատյաններում բարձրացնի մարդու իրավունքների գերակայության հարցը։ Երբ այդ հարցը շրջանցում են, խոսքի իրավունքը վերցնում են ավտորիտար ռեժիմները։ Ուստի պետք չի սպասել, թե ինչ կբարեհաճեն անել Լուկաշենկոն եւ Ալիեւը»,– ասել է Ռուստամյանը։