Մոսկվան Վաշինգթոնից պահանջում է վերադարձնել ԱՄՆ-ում ռուսական շենքերը եւ հանգստի տարածքները, ռուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը:

«Մենք համառորեն պահանջում ենք դրանք վերադարձնել, քանի որ նախորդ վարչակազմի որոշումը հակասում է Վիեննայի կոնվենցիային եւ երկրի պարտավորություններին, որը կոչված է ապահովելու դիվանագիտական սեփականության անձեռնմխելիությունը»,- ասել է դեսպանը:

«Դա ոչ թե ասես ամառանոցներ են, այլ իսկական ամառանոցներ: Դա շենքեր են եւ տարածք, որն օգտագործվել է մեր աշխատակիցների հանգստի համար: Եվ դա տարածք է, որը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը: Այդ պատաճառով մենք դա առաջին հերթին դիտարկում ենք որպես պարտավորությունների խախտում, Վիեննայի կոնվենցիայով ԱՄՆ-ի ուղղակի պարտավորությունների խախտում»,- ասել է ՌԴ դեսպանը: