Տիեզերական տարածության հետազոտության եւ Տիեզերքում ճանապարհորդությունների ոլորտում աշխատող գիտնականները մեր մոլորակը համեմատել են «տիեզերական բանտի» հետ, քանի որ մարդը չի կարող ինքնակամ եւ առանց խոչընդոտի նրա սահմանները լքել: Այս մասին հայտնում է Svopi-ն: 

Երկրի վրա մարդկության հայտնվելու համար պահանջվել է ահռելի քանակությամբ տիեզերական էներգիա: Մեր պատմությունն սկսվել է, երբ 4,5 մլրդ տարի առաջ տեղի ունեցավ տիեզերական մասնիկների միավորումը: Դրանից հետո մարդկության համար այնքան էլ հեշտ չէ Երկրի սահմանները լքելը: Չէ՞ որ մինչեւ վերջերս մարդիկ կարողանում էին տիեզերքում ճանապարհորդել եւ այնտեղ ուղարկել հետազոտական տեխնիկա, բայց դրա համար էներգիայի վիթխարի պաշարներ են պետք, որոնք ներկայումս հմարավոր է ստանալ միայն վառելիքի օգնությամբ: Գիտնականները նաեւ հիշեցրել են գրավիտացիայի եւ շփման ուժի մասին, որոնք նույնպես մարդուն խոչընդոտում են ազատ ճանապարհորդել եւ լքել Երկիր մոլորակը: