Անտոն Փիլիփից 5 տարի է պահանջվել, որ Տորոնտոյի իր տնից հասնի Բուենոս Այրեսի Ազգային գրադարան: Շիզոֆրենիայով տառապող 39-ամյա տղամարդը 2012 թվականից անհետ կորել էր, եւ մինչեւ վերջերս նրա ընտանիքին Անտոնի մասին ոչինչ հայտնի չէր, որին մահացած էին համարում, հայտնում է The Daily Mail-ը:
Փիլիփը 5 տարի շարունակ՝ երբեմն ոտքով, երբեմն պատահական ավտոմեքենաներով 9 երկիր է անցել՝ Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Պանամա. Կոլումբիա, Վենեսուելա եւ Արգենտինա, չունենալով ո՛չ փաստաթղթեր, ո՛չ փող:
Նրան բրազիլացի կին ոստիկանն է հայտնաբերել: Նա Անտոնին կլինիկա է տարել, որտեղից նա փախել է, բայց կարճ ժամանակ անց նորից բռնվել է:
Ուշագրավ է, որ կանադացին, այնուամենայնիվ, կարողացել է հասնել իր վերջնակետին՝ արգենտինական գրադարան, սակայն գրադարան մտնել չի կարողացել, քանի որ առանց անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի թույլ չեն տվել մտնել: Դրանից հետո նա որոշել է ճանապարհորդությունը շարունակել:




























