Հիացական հայացքներն ավելի հաճախ խելացի, այլ ոչ թե պարզապես գեղեցիկ կանանց են ուղղված, հայտարարում են գիտնականները: Համենայնդեպս, նման միտում է նկատվում զարգացած երկրներում, հայտնում է Ladyportal.info-ն:
Յորքի համալսարանի գիտնականները հետազոտություն է կատարել, որին մասնակցել են աշխարհի 30 երկրների 12 հազար մարդիկ: Նրանք պատասխանել են զուգընկեր ընտրելիս գլխավոր հատկությունների վերաբերյալ հարցերին:
Պարզվել է, որ տղամարդկանց մեծամասնությունը ավելի գնահատում է իր երկրորդ կեսի ինտելեկտը, քան նրա բարեկազմ ոտքերը: Դա հատկապես վերաբերում է Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Դանիայի բնակիչներին:
Ըստ գիտնականների՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նախապատվությունները եւս փոքր-ինչ փոխվել են: Կանայք սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել տղամարդու քսակին, եւ ավելի շատ՝ նրա արտաքին տվյալներին:




























