ԱՄՆ-ի Միչիգանի կենտրոնական համալսարանում ուսանողներին Ադոլֆ Հիտլերի պատկերով եւ հակասեմիթական արտահայտություններով Վալենտինի օրվա բացիկներ են բաժանել, նշված է ուսանողական Central Michigan Life թերթի կայքում:
Բացիկների համար պատասխանատու ուսանողների խումբը ներողություն է խնդրել՝ դատապարտելով նման բացիկները:
Նրանք նշել են, որ բացիկների մասին տեղյակ չեն եղել, եւ որ դրանք պատրաստել է ոչ թե ուսանողներից մեկը, այլ մեկ այլ անձ, ով դա խոստովանել է:
Բացիկներն ստացած ուսանողներն իրենց վրդովմունքն արտահայտել են համացանցում կատարած գրառումներով: Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ համալսարանի ղեկավարը՝ դատապարտելով բացիկները եւ նշելով, որ ուսումնական հաստատությունը համանման գործողություններին չի աջակցում:




























