Ալեքսանդր Լապշինի կինը՝ Եկատերինան, հանձնագրով դիմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

«Հարգելի, պարոն վարչապետ։ Որպես պետության ղեկավար դուք միջազգային մեծ ազդեցություն ունեք, այդ պատճառով էլ կարող եք եւ պետք է օգնեք ՑԱԽԱԼ-ի շարքերում ծառայած Իսրայելի քաղաքացուն, ով դժվարին դրության մեջ է հայտնվել։

Դուք ազատեցիք Գիլադ Շալիթին՝ նրա համար բարձր գին վճարելով, ձեր եղբայրը զոհվել է Էնթեբում իսրայելցիների եւ հրեաների փրկարարական գործողության ժամանակ։ Մեր երկիրը նույնիսկ փրկել է քրեական հանցագործ Յոհանան Թենեբոյմին՝ Լիբանանում։

Իսկ այժմ ժամանակն է օգնել բլոգերին եւ լրագրողին, ով կատարելով իր լրագրողական պարտքը՝ ներքաշվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում, դրա արդյունքում հայտնվել ադրբեջանական բանտում։

Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ լավ հարաբերությունները, համատեղ ռազմական ու տնտեսական ծրագրերը՝ դուք հնարավորություն ունեք խնդրանքով դիմել նախագահ Ալիեւին եւ իսրայելցուն օգնել հայտնվել ազատության մեջ։

Դա շատ վտանգավոր նախադեպ է, քանզի եթե դրա վրա աչք փակվի, ապագայում շատ իսրայելցիներ կարող են նման դրության մեջ հայտնվել՝ վիճելի տարածքներ այցելելու պատճառով եւ նույնիսկ հնարավոր է, Երուսաղեմում կամ Գոլանում մեր տարածքներ այցելելու պատճառով, որոնք համաշխարհային հանրությունն իսրայելական չի համարում։

Մենք հասկանում ենք, որ ձեր ուշադրությունը սեւեռված է գլոբալ հարցերի վրա, այնպիսին ինչպիսին Իրանի սպառնալիքն է, բայց ձեր քաղաքացիներին օգնությունը պակաս կարեւոր հանձնառություն չէ, քանի որ մենք «մերոնց» չենք լքում  եւ ոչ միայն մարտի դաշտում, այլեւ ամենուր։

Մենք սպասում ենք ձեր միջամտությանը, քանի որ դուք կարող եք։  Եv պարտավոր եք»,-ասվում է հանձնագրում։