ԻՆդոնեզիայի ոստիկանություն ռեյդեր է իրականացրել շուրջօրյա խանութներում ու առգրավել պահպանակներ։ Այսպիսով տեղի իշխանությունները մտադիր են կանխել Սուրբ Վալենտինի օրը դեռահասների միջեւ պատահական սեքսը։ Ռեյդերը կազմակերպվել էին տոնի նախօրեին, առգրավվել են հարյուր հազաավոր պահպանակներ։
Տեղի իշխանությունների համոզմամբ խանութները պետք է զգույշ լինեն երիտասարդներին պահպանակներ վաճառելու հարցում, հաճախ վաճառողները նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ չեն պահանջում, որ համոզվեն, որ գնորդը գոնե 18 տարեկան է։
«Սուրբ Վալենտինի օրը դեռահասները հաճախ են պատահական սեքսուալ հարաբերություններ ունենում, ինչը կարող է քայքայել ազգի բարոյականությունը։ Մենք այս քայլին են դիմում՝ սանձարձակությունը կանխելու նպատակով»,- ասել է չինովնիկներից մեկը։
Նշենք նաեւ Ինդոնեզիայի որոշ վայրերում տեղակա ն իշխանությունները պաշտոնապես արգելել են Սիրահարների օրվա տոնակատարությունները։ Այդուհանդերձ,ինդոնեզական մեծ քաղաքներում այդ տոնը նշվում է։




























