Ռուսական սիլիկոնային հովտի` «Սկոլկովո» իննովացիոն կենտրոնի գործադիր տնօրեն է նշանակվելու Deutsche Bank-ի եւ «Ռոսավիա» ավիաընկերության նախկին թոփ մենեջեր Միխայիլ Մոշիաշվիլին:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով, այս լուրը հաստատել է ինքը` Մոշիաշվիլին եւ «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Վիկտոր Վեկսելբերգի ներկայացուցիչ Անդրեյ Շտորխը: Ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդելուց Շտորխը հրաժարվել է:

«Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի անդամ Վլադիմիր Ռեշեւսկին նշել է, որ ճանաչում է Մոշիաշվիլիին որպես «գրագետ եւ որակյալ կառավարիչ»:

«Սկոլկովո» իննովացիոն կենտրոնը ստեղծվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: