Չինաստանի արեւելյան Շալդուն նահանգում շուտով շահագործման կհանձնվի աշխարհի ամենախոշոր առանց առանցքի դիտանիվը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

«Ապագայի աչք» դիտանիվը կառուցվում է «օդային օձերի» հայրենի համարվող Վեյֆան քաղաքի կամրջի վրա եւ ստացել է «Ապագայի աչք» անվանումը։ Ի տարբերություն սովորական դիտանիվենրի,  «Ապագայի աչքը» չունի առանցք եւ չի պտտվում, 36 փոխարենը խցիկները սահում են հատուկ ռելսերով։

Դիտանիվի տրամագիծը 125 մետր է, բարձրութունը՝ 145 մետր, ինչը 10 մետրով ավելի է Լոնդոնի դիտանիվից։ Ամբողջական պտույտ «Ապագայի աչքը» կատարում է 28 րոպեում։