Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կրկին հայտտարարել է, թե հայ-թուրքական հարաբերություններում անձայն դիվանագիտություն է ընթանում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Chatham House-ի կողմից մրցանակ ստանալուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Գյուլը հայ-թուրքական հաշտեցման համար Լոնդոնում մրցանակ է ստանալու, սակայն, իրականում, այդ հարցում ոչ մի զարգացում էլ չկա, Գյուլն արձագանքել է. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մահացած չէ, սառած էլ չէ։ Որոշ բաներ մի քիչ անձայն են ընթանում»,- պատասխանել է Աբդուլլահ Գյուլը։
Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն բազմաթիվ անգամ հայտարարել է, թե Թուրքիայի հետ որեւէ ձեւաչափով, այդ թվում՝ անձայն, բանակցություններ չեն ընթանում։





























