Թուրք լրագրողը դատապարտվել է 11 ամսվա բանտարկության նախագահ Գյուլին վիրավորելու համար՝ ասելով, թե Գյուլը հայկական ծագում ունի:
Լրագրողի դեմ հայցը ներկայացվել էր նախագահի ծառայության կողմից, հաղորդում է Asbarez-ը՝ վկայակոչելով Bianet-ը:
Պատասխանող Ջեմ Բույուքչաքըրը HaberinYeri կայքի տնօրենն է, իսկ նրա հանցանքը կայանում է նրանում, որ հրապարակել է մի ընթերցողի մեկնաբանություն, թե «Գյուլը հայ է»: Դատավարության ընթացքում փաստաբանը նշել է, որ կայքի տնօրենը մեղավոր չէ ընթերցողի մեկնաբանության համար:
Իրավապաշտպանների կարծիքով, փաստը, որ Գյուլը դատի տվել «վիրավորանքի» համար, որ իրեն հայ են ասել, ցույց է տալիս, թե ինչպես են Թուրքիայում վերաբերվում հայերին:





























