Շուրջ 70 տարի կոյուղացանց չունեցող 7200 բնակչություն ունեցող Սիլիկյան թաղամասի բնակիչների համար այդ խնդիրը, վերձջապես, լուծվել է:
«Երկու փուլերով անցկացված, 520 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ծրագի իրականացման արդյունքում անցկացվեց 9500 գծամետր կոյուղագիծ»,- ասել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-in հայտնում են, որ կառուցված կոյուղատարն ու ջրահեռացման համակարգը թաղամասի բոլոր 13 փողոցներում հատված առ հատված նախ փորձարկվել, ապա նոր միայն շահագործման են հանձնվել: