Երեք մարդ է զոհվել, 15-ն էլ վիրավորում ստացել Թուրքիայի հարավ-արեւելյան Շանլիուրֆա նահանգի Վիրանշեհիր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Պայթյունը որոտացել էր այն հանրակացարանի մոտ, որտեղ դատավորներ ու դատախազներ են ապրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ականապատված մեքենայի պայթյունի ժամանակ զոհվել է այդ թվում 3 տարեկան երեխա, 15 մարդ էլ վիրավորում է ստացել»․- հայտնել էր նահանգապետը։