Այսօր «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դրամի փոխարժեքն արձանագրել է վերջին ամիսներին ամենամեծ տատանումը։ Դոլարը վաճառվել է 365.00 դրամով, կատարվել է 4 մլն դոլարի գործարք։ Նախորդ՝ ուրբաթ օրվա սակարկությունների համեմատ դոլարը թանկացել է միանգամից 2,5 դրամով կամ մոտ 0,7 տոկոսով։

Հատկանշական է, որ այսօր բորսայում բոլոր գործարքները կնքվել են միեւնույն  փոխարժեքով՝ 1 դոլար/365 դրամ։ Սա վկայում է, որ փոխարժեքը կայունացել է Կենտրոնական բանկի դոլարային ինտերվենցիայի շնորհիվ։