Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ տարածքային ցուցակով ենք հանդես եկել, որովհետեւ վստահ ենք մեր ուժերին: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ Սեյրան Սարոյանը:

«Մեզ ռեյտինգայինով ա դրված, քանի որ մենք մեր վրա չենք կասկածում, քանի որ գիտենք ժողովրդի մտածելակերպը, ժողովրդի դիրքորոշումը ու եթե ժողովուրդը պտի ռեյտինգայինով չընտրի, ուրեմն՝ հաջողություն»,-ասաց նա:

Սեյրան Սարոյանը նշեց, որ նույն տարածքում առաջադրված Առաքել Մովսիսյանին մրցակից չի համարում:

«Թող Շմայսն ավելի շատ հավաքի, մենք ընկերներ ենք, մեր մեջ ոչ մի կռիվ չկա, ժողովուրդը մեզնից ումը շատ ձեն կտա՝ նրան էլ կողջունենք, կուղարկենք Ազգային ժողով»,-ասաց նա:

Նշենք, որ Սեյրան Սարոյանն ու Առաքել Մովսիսյանը խորհրդարանական ընրություններին առաջադրվել են ՀՀԿ տարածքային ցուցակով՝ Արմավիրում: